Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:40-ի սահմանում Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարկավագ Քանաքեռցու փողոցում՝ Հայ-չինական բարեկամության դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։