Կարևոր իրադարձություններ

Մինչև երբ փակ կլինի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

06 Հոկտեմբեր, 2024 16:44
Մինչև երբ փակ կլինի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի՝ կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը, սակայն արվում է հնարավորը՝ կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին