Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. մեկը շրջվել է. կան տուժածներ

08 Հուլիս, 2024 22:23
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. մեկը շրջվել է. կան տուժածներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 18:01-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Audi» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Ա.-ն (ծնված 1985 թ․), Մ. Ա.-ն (ծնված 2020 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին