Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել

08 Հուլիս, 2024 18:32
Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել

Հուլիսի 8-ին՝ ժամը 13:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով և հրդեհի բռնկմամբ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը (Ա. Մ., ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման, ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին