Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով

08 Հուլիս, 2024 18:15
Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ.27 հասցեի հարակից ճանապարհահատվածում  տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով:

Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը:

 

Լրահոս

Դիտել ավելին