Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայի կողմից հետախուզվող, ՀՀ-ում հայտնաբերված կինը վարձու մարդասպան է. BBC

05 Հուլիս, 2024 11:54
Բրիտանիայի կողմից հետախուզվող, ՀՀ-ում հայտնաբերված կինը վարձու մարդասպան է. BBC

Օրերս Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից, վարձու մարդասպան է։

Ինչպես հայտնում է BBC-ն, նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:

Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին