Վաղը՝ հուլիսի 5-ին, Եվրո 2024-ի քառորդ եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Ինչպես փոխանցում է RMC Sport-ը, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Մեծ պատիվ է, բոլորը գիտեն, թե որքան եմ ես հիանում այս խաղացողով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլային լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղը»,-նշել է նա։