Կարևոր իրադարձություններ

Փարիզը ձգտում է օգտագործել Երևանը որպես գործիք. Զախարովա

26 Հունիս, 2024 18:16
Փարիզը ձգտում է օգտագործել Երևանը որպես գործիք. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների գնման պայմանագիրը։

«Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երևանն օգտագործել որպես գործիք՝ սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար: Դա մի կողմից Փարիզի քաղաքականության մի մասն է՝ լինել ամենուր և միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրել: Մյուս կողմից՝ եթե խոսենք Կովկասյան տարածաշրջանի մասին, ապա հասկանում ենք, որ կա խաղաղության ծրագիր, ճանապարհային քարտեզ՝ այնտեղ իրավիճակի կարգավորման, տնտեսական հումանիտար ծրագրի հնարավորության բացման, փոխադարձ համագործակցության նպատակով լոգիստիկա կառուցելու համար։

Այդ ամենն ամրագրված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնագրերում: Մոսկվան հանդես է գալիս ազնիվ, բաց միջնորդի դերում, ինչն էլ կատաղի խանդ է առաջացնում Արևմուտքում, որն այդ տարածքը համարում է իր շահերի գոտին և, չհասնելով որևէ արդյունքի, հերթական քաոսն է նախապատրաստում, հնարավոր է, որ դա դիտարկի որպես հատուցում խաղաղասիրական ջանքերին, որոնք գործադրել է Ռուսաստանը, որոնք արդյունք են տվել և ուրվագծել բազմամյա փակուղուց դուրս գալու ուղին»,- նշել է Զախարովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին