Կարևոր իրադարձություններ

Երևանը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին

25 Հունիս, 2024 18:15
Երևանը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին

Երևան համայնքը 2024թ. բյուջեից շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, այսօր կայացած նիստում ավագանին միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին:  

«Մաքս Մեդ» ՍԲԸ-ն շուրջ 600 մլն դրամի ներդրում կանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում:

Երևանի ավագանու որոշմամբ մասնավորին տրված հավատարմագրային կառավարման ժամկետը երկարաձգվել է ևս հինգ տարով:

Ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա էլ ավելի հզորացնել բժշկական կենտրոնի ժամանակակից տեխնոլոգիաներն ու քաղաքացիներին մեկ վայրում մատուցել անհրաժեշտ բոլոր ծառայությունները: 

Այսպիսով՝ Երևանի ավագանին ամփոփել է 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 3-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 10-ին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին