Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության

21 Հոկտեմբեր, 2015 15:36
Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության

«Փաստինֆո»-ն գրում է. 

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկություններոը հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: 
 
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նույն օրը, միջադեպից առաջ մասնակցել էր իշխանափոխության պահանջով երթի:
 
Ազատամարտիկը նաև ԶԼՄ-ներով հայտարարություն էր արել, թե իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից:
 
Հայտնել էր նաև, որ թե Ռուբեն Հայրապետյանն իրեն սպառնացել էր եւ կարծիք հայտնել,  որ  իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է,  ապա հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի հետ ինչ-որ հեռախոսային խոսակցության սղագրություն: 
 
Մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարություններից հետո  Սմբատ Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության եւ մեր  տեղեկություններով տվել նույնաբովանդակ ցուցմունք, սակայն դրանք հիմնավորող որեւէ փաստ, այդ թվում ենթադրյալ խոսակցության ձայնագրությունը քննչական մարմնին չի ներկայացրել: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին