Կարևոր իրադարձություններ

Եզրափակվեց Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ (լուսանկարներ)

23 Մարտ, 2024 22:34
Եզրափակվեց Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ (լուսանկարներ)

Բացի Ուրուգվայի գործադիր և օրենսդիր մամինների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, հանգամանալից քննարկումներից, այցը պատմական էր Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումով: ՀՀ դրոշը բարձրացվեց ՀՀ դեսպանության առջև՝ խորհրդանշելով ինչպես երկու ժողովուրդների, երկու երկրների միջև ձևավորված ամուր, խորը կապերն, այնպես էլ համագործկցությունը տարբեր գործնական ուղղություններով առաջ տանելու երկուստեք արտահայտված պատրաստակամությունը:

Ուրուգվայ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ, ինչպես նաև ծաղիկներ զետեղել Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին