Կարևոր իրադարձություններ

Սարգիս Ստեփանյանը՝ «World Para Athletics» Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող

28 Ապրիլ, 2024 20:30
Սարգիս Ստեփանյանը՝ «World Para Athletics» Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։

Նա գնդի հրում վարժությունում, հանդես գալով F55/56 դասակարգմամբ խմբում, գերազանցեց իր նախկին ցուցանիշը՝ գրանցելով 11,23մ արդյունք։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

Վաղը, իր դասակարգումում՝ F 57, հանդես կգա մեր մյուս պարաաթլետ Լիպարիտ Մելքոնյանը, ով իր առաջին քայլերն է կատարում այս մարզաձևում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին