Կարևոր իրադարձություններ

Նոր տեսակի ոստիկանություն կստեղծվի. «Հրապարակ»

04 Մայիս, 2024 08:19
Նոր տեսակի ոստիկանություն կստեղծվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։ Նախագծում նշվում է, որ այն իր կառուցվածքով նման է լինելու պարեկային ոստիկանությանը։

«Ունենալով նպատակ՝ շարժվել պրոֆեսիոնալ եւ մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով, մոտեցում է ձեւավորվել՝ մարզային մակարդակում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվեն համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը եւ այլ օժանդակ գործառույթներ»,- ասված է նախագծում։ Մեր երկրում, փաստորեն, միայն մի կառույց է հզորանում, զարգանում` ոստիկանությունը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին