Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն հետամուտ է լինելու` միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական

26 Հուլիս, 2024 18:04
ԿԳՄՍՆ-ն հետամուտ է լինելու` միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: 

Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին