«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում: Նշվում է, որ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում խիստ մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը։
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցները գոյանում են պետական և համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, օրենսդրությամբ չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը։
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: Այսպիսով, նախագծով կարգավորվում են արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
Հոդվածն ամբողջությամբ` այսօրվա համարում: