Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես»-ի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

07 Սեպտեմբեր, 2024 19:34
«Սուրբ Հովհաննես»-ի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տեղում հերթապահություն իրականացնող փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1958 թ․) մոտ 100 մ պատգարակով և մոտ 2 կմ ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին