Կարևոր իրադարձություններ

Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում. «Հրապարակ»

29 Օգոստոս, 2024 08:42
Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ագրարային համալսարանի դասախոսները պարզել են, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում՝ Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը եւ Թոռնիկ Ալիյանը: Առաջին երեքն ամբիոնների վարիչներ են, վերջինը՝ ուսխորհրդի նախագահը: Ըստ համալսարանի կանոնադրության՝ ամբիոնների վարիչները եւ ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի գիտական խորհրդի անդամ են: Իսկ կանոնադրության 26-րդ կետով՝ հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

Այսինքն` գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձու: Սակայն 2018-ից մինչ օրս ուսխորհրդի նախագահը եւ ամբիոնների վարիչները ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ են, այլ նաեւ ընդգրկված չեն գիտխորհրդի կազմում: Ստացվում է, որ կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն եւ վարչապետը հաստատել են խորհրդի կազմը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին