ԿԳՄՍՆ խոսնակ Կարինե Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
ՖԲ-ում պտտվում է ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի կազմի վերջին էջը , որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլայլև բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ:
Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը:
Վաչագան Սարգսյանի էջից Վաչագան Ա. Սարգսյան
Հ.Գ. Բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև Դասագրքերի շրջանառու հիմնադրամի էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջին այրվող դրոշով նկար չկա: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքի հղումը տեղադրում եմ մեկնաբանություններում»: