Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Դավիթ Խուդաթյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիի նախարար»,– ասված է հրամանագրում։