Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանի և Իրաքի Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

07 Սեպտեմբեր, 2024 18:19
Սահմանադրական դատարանի և Իրաքի Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

2024 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության Բարձր դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով, որի ավարտին կստորագրվի «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագիր։

ԻՀ գերագույն դաշնային դատարանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին