Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում. «Հրապարակ»

31 Օգոստոս, 2024 09:16
Բակո Սահակյանը 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր, նա 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում: Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր սա պատկերացնել, սակայն հանրային բոլոր փորձերը, միջազգային եւ տեղական կառույցների ջանքերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ, արդյունք չեն տալիս: ՀՀ իշխանությունը շարունակում է բանակցել Ադրբեջանի կառավարության հետ` որպես նախապայման չդնելով գերիների ազատ արձակման հարցը:

Եվ դա ավելի է լկտիացնում մեր թշնամուն` երեկ Ալիեւի օգնական Հաջիեւը հայտարարել էր, թե «արեւմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում՝ ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին