Կարևոր իրադարձություններ

Նալբանդյան գյուղի բնակչի կրակոցներից մեկ ոստիկան է զոհվել, մեկ ծառայող էլ տեղափոխվել է ԲԿ. 41-ամյա զինված տղամարդուն որոնում են

07 Սեպտեմբեր, 2024 21:58
Նալբանդյան գյուղի բնակչի կրակոցներից մեկ ոստիկան է զոհվել, մեկ ծառայող էլ տեղափոխվել է ԲԿ. 41-ամյա զինված տղամարդուն որոնում են

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։

Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, այս պահին դեպքի վայրում են, ու դեռ չեն կարողացել գտնել սպանություն կատարողին: Իսկ ԲԿ տեղափոխված մյուս ոստիկանության առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություն չունեն:

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։

Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։
 

Լրահոս

Դիտել ավելին