«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սևակի 5 հասցեում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել․ շրջակայքի բնակիչները ստորագրահավաք են արել եւ երեկ ներկայացրել են դատախազություն, կառավարություն:
Կառուցապատողը Kam Development ընկերությունն է, պայթեցնողը` թիվ 1 տպարանի, «Ձյունիկ» պահեստի պայթեցնող «Նորտեխշին» ընկերությունը, որի տնօրենը Հայկական ժողովրդական շարժման անդամ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանն է: Բնակիչները կարծում են, որ պայթեցումը վնասելու է իրենց շենքերի սեյսմակայունությանը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: