Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շրջանում առկա է մեծ դիմելիություն

26 Հուլիս, 2024 14:55
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շրջանում առկա է մեծ դիմելիություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։

Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։

Ինչպես նախապես հայտարարվել էր և սահմանվել Կառավարության որոշմամբ՝ 2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին