«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին քաղաքացիները «Փաստին» ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: 2015 թ.-ին գործարկված հարթակի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պարզելու, թե արդյո՞ք կարող է ձեռք բերել իր նախընտրելի պետհամարանիշը և ինչ գնով:
Նշենք, որ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների աճուրդին: Խնդրի վերաբերյալ «Փաստը» դիմեց ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկացրեցին, որ ինտերնետային խափանումներից հետո խնդիրներ կային Ճանապարհային ոստիկանության կայքի հետ առհասարակ, որոնք կարգավորվել էին:
Խոստացան հետամուտ լինել նաև մեր բարձրաձայնած խնդրին ու հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել նաև ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: Թերթը տպագրության ուղարկելու պահին նշյալ հարթակը դեռևս չէր աշխատում»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: