«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին: Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը:
Դիմել են նաեւ Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է:
«Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոսյանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, եւ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: