Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ խոսնակ

26 Հուլիս, 2024 18:32
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ խոսնակ

«Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։

ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին