Կարևոր իրադարձություններ

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի (տեսանյութ)

26 Հուլիս, 2024 21:48
Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի (տեսանյութ)

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջանում ճանապարհների միջին նորոգման,  փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: 

Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի  հետևանքով էլ գործընթացը երբեմն դանդաղում է, սակայն արվում է ամեն ինչ՝ վարորդների առջև ծառացող հիմնական դժվարություններին արագորեն վերացնելու համար: 

Մինչև տարեվերջ վարչական տասը  շրջաններում ճանապարհների վիճակն այլ կլինի: Նոր Նորք վարչական շրջանում ճանապարհների միջին նորոգումն  ավարտված է 6 հասցեներում: 

Մյասնիկյան պողոտայում, հաշվի առնելով տրանսպորտային հոսքի խտությունը, ասֆալտապատմանը զուգահեռ ֆրեզավորում է իրականացվում: Էրեբունիում և Նուբարաշենում, փոսային նորոգմանը զուգահեռ, ուղղվում են նաև  դիտահորերի նիշերը: Նորք-Մարաշում էլ ջրագիծն անցկացնելուց հետո նախատեսված փողոցներում  շարունակվելու է միջին նորոգումը: Ընթացիկ տարում ընդհանուր առմամբ Երևանում շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի:

 

Լրահոս

Դիտել ավելին