Կարևոր իրադարձություններ

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը պաշտպանի առաջնահերթություններից են. ՄԻՊ-ը` տարածված տեսանյութի մասին

26 Հուլիս, 2024 18:52
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը պաշտպանի առաջնահերթություններից են. ՄԻՊ-ը` տարածված տեսանյութի մասին

«Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,-այս մասին ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին