Կարևոր իրադարձություններ

Նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը. Լիլիթ Շաբոյան

25 Հուլիս, 2024 14:24
Հեղինակ՝ Լիլիթ Շաբոյան
Նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը. Լիլիթ Շաբոյան

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր լրատվականներից մեկի հոդվածում տեղ էին գտել իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ։ Ուստի արձագանքելով ցանկանում եմ տեղեկացնել՝ նախարար Գևորգ Պապոյանը իրականացրել և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները (ի հեճուկս ինչ-որ անձանց երազանքների)։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա աշխատանքին, ապա հարկ է ընդգծել, որ նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը։

Հոդվածում, սակայն, կա մի կետ, որի հետ չհամաձայնել հնարավոր չէ՝ նախարարն իսկապես մեծ եռանդով ու նվիրվածությամբ է աշխատում։

Հ. Գ. վերնագրի հռետորական հարցին էլ պատասխանեմ՝ ոչ, «լյուբիմչիկներ» չկան»։

 

Լրահոս

Դիտել ավելին