«Փաստ» օրաթերթը գրում է.
«Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը:
Հարցնում ենք՝ այդ դեպքում ինչպե՞ս է հաջողվել նման գործարք իրականացնել: «Եթե ավելի մանրամասն ուսումնասիրեիք, կտեսնեիք, որ սնանկության գործընթացը դադարեցված է: Դա եղել է բանկի հետ կապված տեխնիկական խնդիր, երբ ես անձնական հարցերով եղել եմ արտերկրում, և փոքր գումարի հետ կապված ուշացում է արձանագրվել, և խնդիրներ են ծագել բանկի հետ: Իմ վերադարձից հետո այդ տեխնիկական խնդիրը լուծվել է, և սնանկության հարցը կասեցվել է»,- ասաց Էդգար Ավագյանը:
Հավելենք, որ թերթի ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ իսկապես սնանկության գործընթացը կասեցված է, այսինքն, երկար ժամանակ է՝ Էդգար Ավագյանն այլևս սնանկ չէ»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: