«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ու ԲԴԽ անդամները հանգստացրել են ու հորդորել միայն ԲԴԽ անդամից հրաժարվել, բայց որպես Վճռաբեկի դատավոր շարունակել դատավորի կարիերան։ Արդյունքում, ԲԴԽ անդամներին հաջողվել է նրան հանգստացնել ու նա հրաժարվել է դատավորի պաշտոնի ազատման դիմումից։ Ասել է, թե Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը ու կշարունակի մնալ դատավոր։
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է: