Կարևոր իրադարձություններ

«Կեչիներ» ռեստորանի մոտ մեքենան շրջվել է. վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

13 Մայիս, 2024 18:15
«Կեչիներ» ռեստորանի մոտ մեքենան շրջվել է. վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 13-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1991 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ Վ. Հ.-ն (ծնված 2002 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին