Կարևոր իրադարձություններ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

28 Ապրիլ, 2024 13:14
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում:

Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցրել է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. այն պատրաստ է շահագործման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին