Կարևոր իրադարձություններ

«Քարֆուր»-ի ֆրանսիացի սեփականատերերը վաճառել են այն հայերի և հեռանում են Հայաստանից. «Հրապարակ

25 Ապրիլ, 2024 09:10
«Քարֆուր»-ի ֆրանսիացի սեփականատերերը վաճառել են այն հայերի և հեռանում են Հայաստանից. «Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ, եւ իշխանություններին ամենօրյա ռեժիմով ձաղրում էին, թե ինչու է ուշանում «Քարֆուրի» մուտքը: «Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից:

Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի եւ հեռանում են Հայաստանից: Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի«Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին