Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

28 Ապրիլ, 2024 21:35
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին,  հաղորդ դառնալու  հոգևոր ժառանգությանն ու սրբություններին և պահպանելու ազգային ինքնությունը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն աշակերտներին պատգամել է զորանալ հայրենաճանաչությամբ, իրենց սերն առատացնել հայրենիքի նկատմամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին և սաների ծնողներին հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին