Կարևոր իրադարձություններ

Այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերներիս հետ հանդիպել եմ Մարիան Քերիին. Հակոբ Արշակյան

14 Մայիս, 2024 22:27
Այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերներիս հետ հանդիպել եմ Մարիան Քերիին. Հակոբ Արշակյան

«Այսօր Բրատիսլավայում Աժ գործընկերներիս հետ հանդիպել եմ Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին։

Ընդգծեցի, որ Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:

Քննարկում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումների մասին։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Մարիան Քերին աջակցություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին