Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տան քարտուղար

14 Մայիս, 2024 23:42
ԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տան քարտուղար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

«Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ։

Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանը ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին