Կարևոր իրադարձություններ

ՊՆ խոսնակը` պայմանագրային զինծառայողների` աշխատանքից ազատման դիմումներ գրելու վերաբերյալ

27 Ապրիլ, 2024 15:13
ՊՆ խոսնակը` պայմանագրային զինծառայողների` աշխատանքից ազատման դիմումներ գրելու վերաբերյալ

Այսօր լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ։

Հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ «հերթական ապատեղեկատվությունն է»։

Նշենք նաև, որ երեկ էլ տեղեկություններ էին տարածվել, որ Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձինք են միացել։

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Այսօր արդեն տեսանյութ հրապարակվեց, որտեղ զինվորականները նշում էին, թե «իրենք այնտեղ գնացել են պահի ազդեցության տակ ու դրա համար զղջում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին