Կարևոր իրադարձություններ

Կամրջից մեքենան ընկել է գետը. կա տուժած

28 Ապրիլ, 2024 18:42
Կամրջից մեքենան ընկել է գետը. կա տուժած

Ապրիլի 28-ին` ժամը 12։35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Ազատ գետը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել գետից ու մոտեցրել ավտոքարշակին:

 

Լրահոս

Դիտել ավելին