Կարևոր իրադարձություններ

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով կա 11 զոհ

12 Մայիս, 2024 22:17
Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով կա 11 զոհ

Մայիսի 12-ի առավոտյան Բելգորոդը ենթարկվել է ուկրաինական զինված ուժերի զանգվածային հարձակման։

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից, տներից մեկում գնդակոծության հետևանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից առաջին հարկ։

Փլատակների մաքրման ժամանակ տեղի է ունեցել երկրորդ փլուզում՝ փլուզվել է բարձրահարկ շենքի տանիքը։

Փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, այդ թվում՝ երկու երեխա։

Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի ալիքում հայտնել է, որ տուժածների ցուցակը կհրապարակվի միայն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին