Կարևոր իրադարձություններ

Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է մեքենաների վրա (լուսանկարներ)

12 Մայիս, 2024 20:19
Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է մեքենաների վրա (լուսանկարներ)

Մայիսի 9-ին՝ ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

***

Մայիսի 9-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին