Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

12 Մայիս, 2024 10:23
Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

Մայիսի 12-ին՝ ժամը 03:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասամբ մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին