Կարևոր իրադարձություններ

Լամբադա կամրջի մոտ մեքենա է այրվել

12 Մայիս, 2024 12:46
Լամբադա կամրջի մոտ մեքենա է այրվել

Մայիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկրարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Մ.-ն՝ քաղաքացիների օգնությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին