Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ»-ի հոլանդացի մասնակիցը որակազրկվել է «ոչ պատշաճ պահվածքի» համար

11 Մայիս, 2024 18:48
«Եվրատեսիլ»-ի հոլանդացի մասնակիցը որակազրկվել է «ոչ պատշաճ պահվածքի» համար

«Եվրատեսիլ» երգի մրցույթի ֆավորիտ Նիդերլանդներից Յոսթ Քլայնը որակազրկվել է՝ կուլիսներում տեղի ունեցած «ոչ պատշաճ պահվածքի» համար։ Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղի ունեցածի մանրամասները ճշտում է Շվեդիայի ոստիկանությունը՝ Եվրատեսիլի աշխատակիցներից մեկի հայտարարության հիման վրա։ Տեղական մամուլը գրել է, որ Քլայնը վիճել է հեռուստատեսային խմբի անդամներից մեկի հետ։

«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,-նշված է մրցույթի պաշտոնական կայքում:

Երգիչը խոստովանել է, որ «ցնցված է» այդ որոշումից և պատիժն անվանել է անհամաչափ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին