Կարևոր իրադարձություններ

Մասկը չհայտարարված այցով Չինաստանում է

28 Ապրիլ, 2024 19:47
Մասկը չհայտարարված այցով Չինաստանում է

SpaceX, Tesla և SolarCity ընկերությունները հիմնած գործարար և նորարար Իլոն Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան։

Ինչպես գրում է Reuters-ը, այսօր՝ ապրիլի 28-ին, Պեկինում վայրէջք է կատարել գործարարի անձնական ինքնաթիռը։

Գործարարը նախատեսում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ինքնավար մեքենաների ծրագրային ապահովումը (FSD):

Իլոն Մասկի այցը համընկնում է Պեկինում ավտոսրահի բացման հետ, որը կտևի մինչև մայիսի 4-ը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին