Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզ (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2024 23:28
Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզ (լուսանկարներ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանի մարզային այցի հաջորդ կանգառը Շիրակն էր։

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունականխարգելման գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։

Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային Գյումրի կայան, որտեղ ներկայացվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է միասնական շտապօգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և օպտիմալ կազմակերպման առանձնահատկությունները։

Նախարարը այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն»։

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, որտեղ ներդրվել է արհեստական սերմնավորման կաբինետ։

Այնուհետև շրջել են նոր վերանորոգված ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին. այդ նպատակին ՀՀ Կառավարությունը հատկացրել է 163 մլն դրամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին