«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը: Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդնեը կունենան մանրադրամ, որպեսզի կարողանան ուղևորների գումարը մանրել։ Սակայն առձեռն ստացած գումարն ամբողջությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ դրամարկղ մուծելու հարցում կան լուրջ կասկածներ:
Եթե ուղևորը չունենա 100 դրամանոց մետաղադրամ կամ հեռախոսային համապատասխան հավելված, ապա վարորդը ոչ միայն որևէ գումար չի վերցնելու, որպեսզի մանրի, այլև իրավունք է ստանալու պարզապես չվարել ավտոբուսը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: