Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2024 08:03
ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի աղբյուրների, ակտիվորեն քննարկվում է լիցենզավորման գործակալության միավորումը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ, որի ղեկավարը Ռուբեն Թոփչյանն է։ Մասնագետների կարծիքով այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ ունեն եւ կապ չունեն միմյանց հետ։

Ըստ մշակվող նոր կառուցվածքի՝ լուծարվում է նաեւ սփյուռքի բաժինը։ Նախագիծը դեռեւս ուղարկված չէ կառավարություն, այն փակ փաստաթուղթ է, սակայն նախարարության աշխատողները գիտեն այս մասին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին