Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել մայիսի 9-ի շքերթին. Ուշակով

06 Մայիս, 2024 19:16
Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել մայիսի 9-ի շքերթին. Ուշակով

 ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում, մասնակցելու են նաև ԱՊՀ-ի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ։

Նրա խոսքով՝ շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, առանձին հրավեր է ուղարկվել Կուբայի, Գվինեա Բիսաուի, Լաոսի ղեկավարներին։

«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկա չի լինելու նաև Ադրբեջանի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին